«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետին և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ 1. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում ընդգրկել ավագանու երեք անդամներ՝ անհատական հետևյալ կազմով.
Մնացականյան Արկադի,
Սարգսյան Լուսիկ,
Համբարձումյան Մխիթար:
2. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին» N 59-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |