Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 226-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2024 թվականի N 226-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 213-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով  և 37-րդ հոդվածով՝ որոշում եմ՝

1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 29-ի «Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 16-րդ փողոցի վրա գտնվող բնակելի տան և օժանդակ շինությունների, ինչպես նաև հողաբաժնի չափից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ճանաչելու մասին» N 213-Ա որոշման մեջ՝

ա/ կատարել լրացում՝ որոշման 1-ին կետում՝ «բնակիչներ» բառից հետո ավելացնել «Արտուշ Նիկոլայի Գրիգորյանի (ներկայում՝ հանգուցյալ), Աղավնի Թևոսի Զոհրաբյանի (ներկայում՝ հանգուցյալ),» բառերն ու կետադրական նշանները։

բ/ կատարել փոփոխություն՝ որոշման 2-րդ և 3-րդ կետերում «Գագիկ Արտուշի Գրիգորյանին, Համեստ Սպարտակի Գրիգորյանին, Արկադի և Արթուր  Գագիկի Գրիգորյաններին» բառերը փոխարինել «Սույն որոշման 1-ին կետում նշված անձանց» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner