Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Առևտրի և ծառայությունների մասին» օերնքի 51-րդ հոդվածի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշումը և հաշվի առնլով Ջերմուկ քաղաքի բնակիչ Վոլոդյա Սերյոժայի Վարդազարյանի դիմում-հայտը (մտից N 1351, 03.09.2025 թ.)՝ որոշում եմ՝
1․ Թույլատրել Ջերմուկ համայնքի բնակիչ Վոլոդյա Սերյոժայի Վարդազարյանին Ջերմուկի ջրվեժին հարակից տարածքում կազմակերպելու բացօթյա վաճառք (Թույլտվություն N 63)։
2․ Վոլոդյա Սերյոժայի Վարդազարյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031377 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ առևտրի իրականացման յուրաքանչյուր օրվա համար 263 (երկու հարյուր վաթսուներեք դրամ) ՀՀ դրամ՝ 1 քառակուսի մետր տարածքի հաշով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից, և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է համարվում համապատասխան օրերի քանակով։