Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 68-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2017 թվականի N 68-Ն

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի կետի 5-րդ ենթակետով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետով 

1. Հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի և  «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև 2017 թվականի հուլիսի 27-ին կնքված հողամասերի վարձակալության և կառուցապատման պայմանագրերը, ինչպես նաև «Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված լրացուցիչ պայմանագրերը՝ Ջերմուկի համայնքի ավագանու  2017 թվականի հունվարի 16-ի N 18-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2017 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Ջերմուկ համայնքի 2017 թվականի բյուջեի վարչական մասի եկամտային բաժնում «22-52-00- հողի վարձավճար համայնքի սեփականություն հանդիսացող ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի» և «46-05-00-տեղական վճարներ՝ ծառայությունների մատուցման դիմաց»  գործառնական դասակարգումներով եկամտային հոդվածները ավելացնել համապատասխանաբար 6151.3 հազար և 2753.7 հազար ՀՀ դրամի չափով:

բ) Ջերմուկ համայնքի  2017 թվականի բյուջեի վարչական մասի ծախսային բաժնում « 05-01-01-51-  աղբահանություն և սանիտարական մաքրում» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4511-սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական  / համայնքային/ կազմակեպություններին», «4655-կապիտալ դրամաշնորհներ պետական/համայնքային/ ոչ առևտրային կազմակերպություններին»  տնտեսագիտական հոդվածները ավելացնել համապատասխանաբար 1298.1 հազար և 7606.9 հազար ՀՀ դրամի չափով:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման  1-ին և 2-րդ կետերով կատարված փոփոխությունների արդյունքում Ջերմուկ համայնքի բյուջեն  եկամտային  և ծախսային մասերով կազմում է 700007.0 հազար ՀՀ դրամ, որից 

  վարչական բյուջե  - 392529.5 հազար ՀՀ դրամ

  ֆոնդային բյուջե    - 307477.5 հազար ՀՀ դրամ

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -7

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner