«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝
1․ Համաձայնվել Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքի Խաչիձորի փողոցի N 4/1 հասցեում գտնվող 1000 քմ մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0068-0027) սպանդանոց կառուցելու նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 810 000 (ութ հարյուր տաս հազար) դրամ, կառուցապատման ժամկետը՝ երեք տարի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 30-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին» N 46-Ա որոշման 1-ին կետը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։