Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Ջերմուկ համայնքի բնակիչ Գուրգեն Լենիկի Ավագյանի կողմից Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 5/1 հասցեում իրականացվող՝ հասարակական սպասարկման կենտրոնի կառուցման շինարարության թույլտվության երկարաձգման համար սահմանել տեղական տուրքի գծով արտոնություն՝ ազատել տեղական տուրքի վճարումից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ջերմուկ քաղաքի դեմ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիային հաջորդող և վերահաս ձմռան ամիսներին շինարարությունը օբյեկտիվորեն դադարեցվել է։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |