Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 26-րդ կետերի և 27-րդ հոդվածի 3-րդ կետի 1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի ամսական վարձատրության չափը սահմանել 357 750 դրամ:
2. Հաստատել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը,աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հաստատված հաստիքացուցակին համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու առաջարկությամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 3-րդ կետի, որն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
5. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» մասի համաձայն ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 12-ի N 5-Ա որոշումը և N 6-Ա որոշման NN 1 և 2 հավելվածները: |