«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան 1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական՝ դեկտեմբերի 23–ի նիստի հետևյալ օրակարգը.
1․1․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2023 թվականիտեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․2․ 2023 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափեր և արտոնությունները սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․3․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․4․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 26-ի N 80-Ա որոշումը մասնակի անվավեր ճանաչելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․5․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 2-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․6․ Դրամական օգնություն տրամադրելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ա․ Առաքելյան
1․7․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ուղղված ուղերձ ընդունելու մասին
զեկ․ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լ․ Սարգսյան
1․8․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին․
զեկ․ համայնքի ղեկավար Վ․ Արսենյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |