«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝ 1. Համաձայնություն տալ
ա/ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Մ․ Ստեփանյան փողոցի N 15/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն (վկայական՝ 15052023-10-0008) հանդիսացող 10-002-0031-0244 կադաստրային ծածկագրով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,0024 հա) հասարակական կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 100 000 (հարյուր հազար) դրամ։
բ/ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 10-016-0216-0118 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 30032023-10-0017) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողեր, մակերեսը՝ 0,17106 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 50 000 (հիսուն հազար) դրամ
գ/ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու N 41 հասցեում գտնվող համայնքային սեփականություն (վկայական՝ 29062023-10-0008) հանդիսացող 10-002-0458-0038 կադաստրային ծածկագրով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, մակերեսը՝ 0,32353 հա) գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 6110000 (վեց միլիոն հարյուր տաս հազար) դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |