Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 215-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 օգոստոսի 2024 թվականի N 215-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՈՒ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Տիգրան Հարությունի Հովհաննիսյանի դիմում-հայտերը (մտից՝ N 1408, 2024 թվականի օգոստոսի 30)՝ որոշում եմ՝

1. Անհատ ձեռնարկատեր Տիգրան Հովհաննիսյանին տալ 2024 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5 հասցեում գտնվող հասարակական նշանակության օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման ու  ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություներ (համապատասխանաբար՝ Թույլտվություն N 61 և N 62):

2. Անհատ ձեռնարկատեր Տիգրան Հովհաննիսյանին պարտավորեցնել վճարելու տեղական տուրք Ջերմուկի համայնքապետարանի

ա/ 900365031435 հաշվեհամարին՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ՝ հանրային սննդի կազմակերպման և իրացման համար,

բ/ 900365031336 հաշվեհամարին` 18750 (տասնութ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Տիգրան Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի յուրաքանչյուր տեսակի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ  դեկտեմբերի 1-ը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner