Այսօր: Կիրակի, 12 Հունվարի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 3-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունվարի 2025 թվականի N 3-Ա

«ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի, հիմք ընդունելով «Ջերմուկի Նոր Կյանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Ջերմուկի քաղաքապետի միջև 08․07․2003 թ․ կնքված  վարձակալության պայմանագրի 9-րդ կետը և 15․06․2004 թ․ կնքված  վարձակալության պայմանագրերի (թվով՝ 3 հատ) 3․2-րդ կետը և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Ջերմուկ համայնքում հողի կադաստրային արժեքի փոփոխմամբ պայմանավորված գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի (վճարի) փոփոխություն կատարելու մասին» N 32-Ա որոշումը, հաշվի առնելով «Ջերմուկի Նոր Կյանք» ՍՊԸ տնօրենի համաձայնությունը (մտից N 2136, 27.12.2024 թ.)՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ համայնքում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողամասերի  (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նոր սահմանների և, ըստ այդմ, կադաստրային նոր արժեքների սահմանմամբ պայմանավորված՝  Ջերմուկի քաղաքապետի և «Ջերմուկի Նոր Կյանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Վարձակալ) միջև 2003 թվականի հուլիսի 8-ին և 2004 թվականի հունիսի 15-ին կնքված հողամասերի վարձակալության պայմանագրերում (այսուհետ՝ համապատասխանաբար՝ Պայմանագիր–1 և Պայմանագիր-2) կատարել հետևյալ փոփոխությունը՝

  • Պայմանագիր–1–ի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Սույն պայմանագրի 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարը 2024 թվականի  համար կազմում է 226500 դրամ, 2025 թվականի  համար՝ 339750  դրամ, 2026 թվականի և հաջորդող տարիների համար՝ 453000 դրամ։»
  • Պայմանագիր–2–ի (թվով՝ երեք հատ) 3․1-ին կետերում կատարել հետևյալ փոփոխությունները՝     
    ա/ «22000 ՀՀ դրամ» թիվը և բառերը փոխարինել «2024 թվականի համար՝ 113250 դրամ, 2025 թվականի  համար՝ 170000 դրամ, 2026 թվականի և հաջորդող տարիների համար՝ 226500 դրամ։» թվերով և բառերով,
    բ/ «77000 ՀՀ դրամ» թիվը և բառերը փոխարինել «2024 թվականի համար՝ 435325 դրամ, 2025 թվականի  համար՝ 653000 դրամ, 2026 թվականի և հաջորդող տարիների համար՝ 870650 դրամ։» թվերով և բառերով,
    գ/ «27500 ՀՀ դրամ» 
    թիվը և բառերը փոխարինել «2024 թվականի համար՝ 150375 դրամ, 2025 թվականի  համար՝ 225565 դրամ, 2026 թվականի և հաջորդող տարիների համար՝ 300750 դրամ։» թվերով և բառերով։

2. Վարձակալի հետ  օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասերի վարձակալության պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարձակալին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner