Այսօր: Ուրբաթ, 16 Մայիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 110-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2025 թվականի N 110-Ա

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՅԻՍԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ N 10 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, 21-րդ հոդվածի 1-ին մասով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 77-Ն որոշումը և հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Քրիստինե Մայիսի Դավթյանի դիմումը (մտից N 730, 13․05․2025 թ․)՝ որոշում եմ՝

1․ Քրիստինե Մայիսի Դավթյանին թույլատրել Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի N 10 բազմաբնակարան շենքի (այսուհետ՝ շենք) սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող տանիքին տեղադրելու արևային կայան։

2․ Քրիստինե Մայիսի Դավթյանը պարտավոր է՝ 

ա/ Ջերմուկի համայնքապետարանի 900365031112 հաշվեհամարին վճարելու 25 000 (քսանհինգ հազար) դրամ տեղական վճար՝ համայնքի վարչական տարածքում գտնվող, այդ թվում՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների տանիքներին արևային կայանների տեղադրման թույլտվության տրամադրման համար,

բ/ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տանիքի հատվածը օգտագործել բացառապես սույն որոշման 1-ին կետում նշված նպատակային նշանակությանը համապատասխան, չխոչընդոտել շենքի ինժեներային կոմունիկացիաների, մեխանիկական և այլ սարքավորումների բնականոն գործունեությանը,  չխոչընդոտել կամ վնաս պատճառել շենքի մյուս սեփականատերերին` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ժամանակ։

3․ Սահմանել, որ շենքի տանիքին արևային կայանի անվտանգ տեղադրման և շահագործման ողջ պատասխանատվությունը կրում է Քրիստինե Մայիսի Դավթյանը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Քրիստինե Մայիսի Դավթյանին որոշման ընդունման մասին  իրազեկելուն հաջորդող օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner