«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին համապատասխան՝
1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 2/4/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 10-002-0009-0053 կադաստրային ծածկագրով 0,04333 հա մակերեսով ջրային նպատակային նշանակության հողամասը (գործառնական նշանակությունը՝ ջրային) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` վերջրյա շարժական տաղավարներ տեղադրելու համար, տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 50 000 (հիսուն հազար) դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 10 (տաս) տարի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից