Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 դեկտեմբերի 2021 թ.

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 2-Ն հրամանով հաստատված կարգով՝

1․ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3․2–րդ մասի հիմքով Ջերմուկ համայնքի վերակազմակերպմամբ պայմանավորված Ջերմուկ համայնքի կազմում եղած և Վայք համայնքին միավորված Հերհեր և Կարմրաշեն գյուղերի բոլոր՝ ներառյալ արտահաշվեկշռում հաշվառման ենթակա  և առկա, սակայն չհաշվառված (անկախ պատճառներից),  ակտիվների և պարտավորությունների հանձնման–ընդունման նպատակով ստեղծել գույքագրման կենտրոնական հանձնաժողով հետևյալ կազմով՝

   հանձնաժողովի նախագահ՝ Վահագն Արսենյան

   հանձնաժողովի քարտուղար՝ Արման Հայրապետյան– ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ–աուդիտոր  

    հանձնաժողովի անդամներ՝  Նաիրի Բաբայան – Հերհեր գյուղի վարչական ղեկավար

                                                Ռոման Առաքելյան– Կարմրաշեն գյուղի վարչական ղեկավար

                                                Վարդան Սարգսյան– համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ

                                                 ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ – համայնքի ավագանու անդամ

2․ Սույն կարգադրության 1-ին կետում նշված աշխատանքները տեղերում փաստացի իրականացնելու համար ստեղծել գույքագրման աշխատանքային հանձնաժողովներ հետևյալ կազմով՝

 2․1․ աշխատանքային առաջին հանձնաժողով`

հանձնաժողովի նախագահ` Նաիրի Բաբայան՝ Հերհեր գյուղի վարչական ղեկավար

                              անդամներ – Արամ Սարգսյան՝ համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ

                                                        ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Վայք համայնքի ․․․․․․․․․․․․․․․․․․ (համաձայնությամբ)

2․2․ աշխատանքային առաջին հանձնաժողով`

հանձնաժողովի նախագահ`Ռոման Առաքելյան՝  Կարմրաշեն  գյուղի վարչական ղեկավար

                              անդամներ – Արմենակ Առուստամյան ՝ համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ

                                                      ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Վայք համայնքի ․․․․․․․․․․․․․․․․․․ (համաձայնությամբ)

 

3․ Գույքագրման կենտրոնական հանձնաժողովին՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված աշխատանքները կատարել երկամսյա ժամկետում և արդյունքները ներկայացնել Ջերմուկ համայնքի ավագանու հաստատմանը։

4․ Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner