«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների 2021 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 77-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշմամբ հաստատված հավելված 2-ում
ա/ «Հայեցողական պաշտոններ» մասից 4-րդ տողը հանել, 5-րդ տողի «Ընդամենը» ենթատողի «8» թիվը փոխարինել «7» թվով, «1125800» թիվը փոխարինել «887600» թվով, «2278000» թիվը փոխարինել «2039800» թվով,
բ/ «Ընդհանուրը» տողի «45,5» թիվը փոխարինել «44,5» թվով, «5 978 273» թիվը փոխարինել «5 740 073» թվով, «9 370 163» թիվը փոխարինել «9 131 963» թվով։
2․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ–ների 2021 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 78-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |