Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և 13-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 4-րդ մասի՝ 1․ «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն /այսուհետ` կազմակերպություն/:
2․ Կազմակերպության կանոնադրությունում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխությունները և հաստատել կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |