Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 30-րդ, 42-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշման մեջ լրացումները և փոփոխություն կատարելու մասին» N 680-Ն որոշման պահանջներով՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |