Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 76-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2019 թվականի N 76-Ա

ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան՝

1. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում ս/թ դեկտեմբերի 2-ից 6-ը կայանալիք «Ռուսաստանում և այլ երկրներում բժշկական և բուժական ծառայությունների և տեխնոլոգիաների 3-րդ միջազգային՝ MedTravelExpo ցուցահանդեսին» Ջերմուկ քաղաքի առողջարանային պոտենցիալը ներկայացնելու և քաղաքը միջազգային հարթակում ներկայացնելու համար Ջերմուկ համայնքի ներկայացուցչի այցը և մասնակցությունը (ճամփորդության և կեցության ծախսեր) կազմակերպելու, ինչպես նաև քաղաքի համար առանձնացված տաղավարը կահավորելու և բուկլետներ պատվիրելու նպատակով համայնքի բյուջեից հատկացնել  1486100 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունվեց հազար հարուր) դրամ, որից՝ 686100 (վեց հարյուր ութսունվեց հազար հարյուր) դրամը գործուղման ծախս և 800 000 (ութ հարյուր հազար) դրամը՝ տաղավարի կահավորման և այլ անհրաժեշտ ծախսերի համար՝ համապատասխան փոփոխություններ կատարելով համայնքի բյուջեի տնտեսագիտական հոդվածներում (հաշվարկը՝ համաձայն սույն որոշման հավելվածի):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից:


Կողմ -7

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(28.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner