«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով 1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 9/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արհեստական լճակի վարձակալմամբ օգտագործելու ժամկետը երկարաձգել 10 (տասը) տարով՝ մինչև 2029 թվականը՝ անփոփոխ թողնելով Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 28-ի «Ջերմուկի համայնքի սեփականություն համարվող Շահումյան փողոցի N 9/5 հասցեում գտնվող արհեստական լճակը մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի գինը և պայմանները հաստատելու մասին» N 27-Ա որոշմամբ սահմանված՝ լճակի օգտագործման մնացած բոլոր պայմանները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |