Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 99-Ն որոշման և հաշվի առնելով «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրեն Վ․ Իլբեկյանցի՝ ս/թ հոկտեմբերի 11-ի N 1947 գրությունը (մտից՝ 2024 թվականի հոկտեմբերի 14-ի N 1621)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող, Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցի երկայնքով գտնվող թվով 12 (տասներկու) լուսավորության հենասյուները օգտագործման իրավունքով ս/թ հոկտեմբերի 20-ից տրամադրել «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հենասյուների օգտագործման պայմանագրի ժամկետ սահմանել 2027 թվականի նոյեմբերի 1-ը:
3․ «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է համայնքապետարանի 900365031138 հաշվեհամարին վճարել ամսական 6000 (վեց հազար) դրամ` լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հոկտեմբերի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա: