Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ 1. Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891- պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 4,000.0 հազար ՀՀ դրամով:
2. Համահայկական խաղերին մասնակցելու և Ջերմուկ համայնքում «Ծիրանի փառատոն» համապետական միջոցառման կազմակերպման, վերջիններիս հետ կապված անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար սույն որոշման 1-ին կետում նշված 4,000.0 հազար ՀՀ դրամից համապատասխանաբար 1,000.0 հազար և 3,000.0 հազար ՀՀ դրամներն ուղղել «08-06-01-55-հանգիստ, մշակույթ և կրոն» գործառնական դասակարգման համապատասխանաբար «4637- այլ ընթացիկ դրամաշնորհներ» և «4239- ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տնտեսագիտական հոդվածներին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ջերմուկ համայնքում «Ծիրանի փառատոն» համապետական միջոցառումը ըստ ծախսերի կատարման պայմանագիր-նախահաշվի կազմում է 7,565.0 հազար ՀՀ դրամ․ պայմանագրային գումարի տարբերության՝ 4,565.0 հազար ՀՀ դրամի չափով բյուջեի դասակարգման գործառնական ոլորտների տնտեսագիտական հոդվածների միջև կատարել ներքին վերաբաշխումներ՝ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 102-Ն որոշման համաձայն:
4․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |