Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և 2-րդ մասով՝ որոշում եմ
1. «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 04215828) ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում՝ հաշվի առնելով ներքոգրյալ հանգամանքները՝
ա/ Ջերմուկի համայնքապետարանի (այսուհետ՝ Պատվիրատու) և «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կապալառու) միջև 16.05.2023 թ.-ին կնքվել է N ՋՀ-ԲՄԱՇՁԲ-23/5 ծածկագրով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի խմելու ջրի ակունքի հիմնանորոգման աշխատանքների կատարման գնման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր): Հիշյալ պայմանագրի շրջանակներում «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի խմելու ջրի ակունքի հիմնանորոգման աշխատանքները (այսուհետ` աշխատանք), որի ժամկետը սահմանված էր մինչև 07.08.2023թ.-ը ներառյալ,
բ/ հաշվի առնելով «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» ՍՊԸ-ի` 31.07.2023 թ.-ի գրությունը և N ՋՀ-ԲՄԱՇՁԲ-23/5ծածկագրով պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 8.5 և 8.8 կետերը` պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N 1 համաձայնագրով աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգվել է մինչև 06.09.2023թ.-ը: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության` 28.12.2023թ.-ի N 2340-Ա որոշումը՝ պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N 2 համաձայնագրով աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգվել է մինչև 01.11.2024թ.-ը։ Նշված ժամանակահատվածներում Ջերմուկի համայնքապետարանի աշխատակիցների կողմից բանավոր կերպով բազմիցս զգուշացվել և տեղյակ է պահվել «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» ՍՊԸ-ին՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև կատարված աշխատանքների մեջ բազմաթիվ թերություններ ունենալու և այդ թերությունները ժամանակին շտկելու մասին, ինչպես նաև տեղեկացվել է 27.08.2024թ-ի թիվ 971 ելից գրությամբ։,
գ/ Ջերմուկի համայնքապետարանի կողմից՝ 17.09.2024թ-ի թիվ 1025 ելից գրությամբ «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» ՍՊԸ-ին հերթական անգամ տեղեկացվել է աշխատանքների թերությունների, դրանց վերացման, ինչպես նաև աշխատանքներին վերաբերվող քաղաքաշինական փաստաթղթեր ներկայացնելու մասին և տրվել է ողջամիտ ժամկետ մինչև 01.10.2024թ-ը՝ նշված թերությունները վերացնելու և փաստաթղթերը ներկայացնելու համար։ Ի պատասխան հիշատակված գրության՝ 30.09.2024թ-ին «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» ՍՊԸ-ից ստացվել է գրություն խնդրանք առ այն, որպեսզի աշխատանքների թերությունների վերացման ողջամիտ ժամկետ սահմանվի 01.11.2024թ-ը, ինչին Ջերմուկի համայնքապետարանի կողմից առարկություն չի ներկայացվել,
դ/ 01.11.2024թ-ին «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» ՍՊԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ պայմանագրով նախատեսված աշխատանքները ամբողջությամբ կատարվել են, վերացվել են հայտնաբերված բոլոր թերությունները, ինչի կապակցությամբ պետք է ձևավորել աշխատանքների արդյունքը ընդունող հանձնաժողով։ Օրենքով սահմանված կարգով ձևավորվել է աշխատանքների արդյունքը ընդունող հանձնաժողով, կատարվել է այցելություն աշխատանքների շինարարական հրապարակ, որտեղ պարզվել է աշխատանքների որոշ բաղադրիչների նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու և նշված թերությունները չշտկելու փաստերը։
Հաշվի առնելով վերոգրյալները և համաձայն Ջերմուկի համայնքապետարանի և «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» ՍՊԸ-ի միջև` 16.05.2023թ-ին կնքված N ՋՀ-ԲՄԱՇՁԲ-23/5 ծածկագրով պայմանագրի 3.1.4 կետի, Ջերմուկի համայնքապետարանը 26.11.2024թ.-ից միակողմանի լուծել է «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» ՍՊԸ-ի հետ` 16.05.2023թ-ինկնքվածN ՋՀ-ԲՄԱՇՁԲ-23/5 ծածկագրով պայմանագիրը, որի ծանուցումը հրապարակված է տեղեկագրում։ «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» ՍՊԸ-ի կողմից, որպես պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովում ներկայացրած որակավորման և պայմանագրի ապահովումները տուժանքի համաձայնագրերի տեսքով 27.11.2024թ-ին սահմանված կարգով ներկայացվել են «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին՝ համաձայնագրերով նախատեսված գումարները Ջերմուկի համայնքապետարան փոխանցելու նպատակով, սակայն պահանջը «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից մերժվել է։
2. Հաստատել գործընթացի վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրել լիազորված մարմնին և «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» ՍՊԸ-ին:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրը: