Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 50-Ա
 

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, հիմք ընդունելով 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 48-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների, ինչպես նաև Ջերմուկ համայնքի 2025-2026 թվականների Համայնքային սոցիալական ծրագրի գործողությունների կատարումն ապահովելու նպատակով՝ 

1․ Ջերմուկ համայնքում սոցիալական աջակցության բնագավառի խնդիրները լուծելու նպատակով համայնքի ղեկավարի լիազորությունների կատարումը պատվիրակել ՀՀ օրենսդրությանը համապատասխան գնման ընթացակարգով հաղթող ճանաչվող կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)։

2․ Կազմակերպությունը Ջերմուկի համայնքի վաչական տարածքում սոցիալական աջակցության բնագավառի խնդիրները լուծելու հետ կապված հարաբերությունները  պետք է կարգավորի  Ջերմուկի համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 27-ի N 45-Լ որոշմամբ հաստատված Ջերմուկ համայնքի 2025-2026 թվականների Համայնքային սոցիալական ծրագրին համապատասխան։

3․ Կազմակերպությունը պարտավոր է համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվության հետ համայնքի ավագանուն ներկայացնել հաշվետու տարում Համայնքային սոցիալական ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, որը ենթակա է հրապարակման՝ օրենքով սահմանված կարգով:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner