Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշման 2-րդ կետի և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Մխիթար Վոլոդյայի Այվազյանի դիմումը (մտից՝ 2024 թվականի հուլիսի 17-ի N 1194)՝ որոշում եմ՝
1. Ձևակերպել կառուցապատող Մխիթար Վոլոդյայի Այվազյանի կողմից իրականացված Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 26 հասցեում գտնվող շինության՝ զրուցարանի շահագործման թույլտվությունը։
2․ Մխիթար Վոլոդյայի Այվազյանը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031385 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` շինարարության ավարտը փաստագրելու համար:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մխիթար Վոլոդյայի Այվազյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: