«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 74-րդ հոդվածին և Ջերմուկ համայնքի ավագանու Կանոնակարգի 58-րդ, 60-րդ, 64-րդ և 65-րդ կետերին համապատասխան՝ 1. Ջերմուկ համայնքի նորընտիր ղեկավարի երդման արարողությանը նվիրված համայնքի ավագանու նիստը հայտարարել բացված:
2. Մանան Աղվանի Գևորգյանին հնարավորություն ընձեռել հանդես գալու երդմամբ՝ օրենսդրությամբ սահմանված հետևյալ տեքստով՝
«Ստանձնելով Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.
Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Նախագծի հեղինակի կողմից նիստը վարողը (ստորագրողը) նշված է պայմանական:
Նիստը կվարի նիստին ներկա ավագանու՝ տարիքով ավագ անդամը
|