Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման տրամադրված շինություններում կատարվել են արտաքին և ներքին վերակառուցման աշխատանքներ, և դրանք պետականորեն գրանցվել են նոր չափագրմամբ՝ Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի ««Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ» և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին» N 87-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |