Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետով, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Ա․ Վ․ Վարդազարյանի դիմումը (մտից՝ N 977, 11․06․2024 թ․)՝ որոշում եմ՝
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 5-րդ գլխի պահանջները՝ Գնդեվազ գյուղի բնակիչ Ալյոշա Վասակի Վարդազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու վրա գտնվող անշարժ գույքին՝ 0,1261 հա մակերեսով հողամասին և այդ հողամասի վրա գտնվող 210,6 քմ մակերեսով բնակելի տանը, տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, գյուղ Գնդեվազ, 1-ին փողոց, 2-րդ փակուղի N 2։
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը օրվանից: