Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 95-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2025 թվականի N 95-Ա

«ԱՐՏ–ԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի  «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի  գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշմամբ հաստատված  կարգի N 1  հավելվածի դրույթներով, հաշվի առնելով «Արտ–Արգ» ՍՊ ընկերության տնօրեն Աղասի Վիլիսոնի Առաքելյանի դիմումը (մտից N 640, 23․04․2025 թ.)՝ որոշում եմ՝

1. Թույլատրել «Արտ–Արգ» ՍՊ ընկերությանը, ի դեմս տնօրեն  Աղասի Վիլիսոնի Առաքելյանի (անձնագիր՝ AU 0451997, տրված՝ 06/10/2021 թ․, 004-ի կողմից) փոխելու սեփական հասարակական նշանակության անշարժ գույքի` Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի N 2/51 հասցեում գտնվող տարածքի (մակերեսը՝ 126,2 քմ, սեփականության իրավունքի N 2628102 վկայական) գործառնական նշանակությունը  որպես բնակելիի՝ բնակարան,  առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի գործառական նշանակությունը  բնակելիի   փոփոխելուց հետո այն ընդգրկել Ջերմուկ  համայնքի բնակարանային ֆոնդում։

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի  կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աղասի Վիլիսոնի Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner