«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին համապատասխան՝ 1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 0,035 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ այլ, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0104-0003) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 20 000 (քսան հազար) դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 10 (տաս) տարի:
2. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 10-002-0009-0050 կադաստրային ծածկագրով 0,37653 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` պուրակ ստեղծելու համար, ամսական վարձավճարի մեկնարկային չափը` 25 000 (քսանհինգ հազար) դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 30 (երեսուն) տարի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից |