Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, Գերամանայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև համաձայնեցված «18 բազմաբնակավայր համայնքների տարեկան աշխատանքային պլանների մշակում» ծրագրի շրջանակներում մշակված «Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդական ուղեցույց»-ով 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ)՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |