Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1․ Ջերմուկի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/1 հասցեում գտնվող հասարակական նշանակության շենքի 33,6 քմ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Վայքի ռազմական ոստիկանության բաժնի Ջերմուկի հենակետը տեղակայելու նպատակով: Տարածքի օգտագործման իրավունքի ժամկետը սահմանել 5 (հինգ) տարի՝ համայնքի ղեկավարին լիազորելով ըստ անհրաժեշտության համապատասխան որոշմամբ երկարաձգելու այն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |