«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի «Ջերմուկ համայնքում աճուրդների անցկացման կանոնակարգը հաստատելու, աճուրդային հանձնաժողով ստեղծելու և Ջերմուկ համայնքի ղեկավարի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի N 117-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 254-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ նոր՝ հետևյալ խմբագրությամբ շարադրել որոշման 2-րդ կետը՝ «2․ Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային (պետական) սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու նպատակով ստեղծել աճուրդային հանձնաժողով՝ հետևյալ կազմով․
հանձնաժողովի նախագահ՝ Աշոտ Խաչատրյան – համայնքի ղեկավարի տեղակալ
անդամներ՝ Գոհար Թադևոսյան – համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
Արսեն Գառնիկյան – համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ–ճարտարապետ
Աղասի Առաքելյան–համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Սաթենիկ Կարապետյան – աշխատակազմի գլխավոր մասնագետ։»
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: