Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N 98-Ն որոշման, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Արտակ Մկրտչյանի դիմումը (մտից՝ N 2134, 27.12.2024 թ․) որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Արտակ Կոստանի Մկրտչյանին տալ Գնդեվազ գյուղի 4-րդ փողոցի 1-ին փակուղու N 3 հասցեում գտնվող հողամասի վրա բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն:
2. Արտակ Կոստանի Մկրտչյանը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք, ինչպես նաև համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 18000(տասնութ հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Կոստանի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: