Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 31-ին ընդունված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Արարատ Կոլյայի Մարգարյանի դիմումը (մտից՝ N 766, 16․05․2025 թ․ և N 777, 20․05․2025 թ․) որոշում եմ՝
1. Ճանաչել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչներ Կոլյա Մարգարյանի (ներկայում՝ հանգուցյալ), Սեդա Մարգարյանի (ներկայում՝ հանգուցյալ), Արարատ Կոլյայի Մարգարյանի (անձնագիր՝ AT 0633252, տրված՝ 19/01/2021 թ․, 035-ի կողմից) և Գարուն Նորիկի Նիկոլայանի (անձնագիր՝ AV 0513294, տրված՝ 09/11/2022 թ․, 035-ի կողմից) սեփականության իրավունքը Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 5-րդ փողոցի վրա գտնվող բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հողամասը ընտանիքին սեփականաշնորհվել է Գնդեվազ համայնքի Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10․04․1991 թ․ N 7 որոշմամբ․ հողամասի մակերեսը փաստացի չափագրումով՝ 0,15895 հա, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025URY37Y:
2․Գնդեվազ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ (հիմք՝ քաղվածք ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրված՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10․04․1991 թ․ N 7 որոշումից) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականաշնորհված 0,19 հա տնամերձ հողամասի (2 հողակտորով, որից մեկը՝ 0,0645 հա պետական գրանցում ստացել է)՝ հողաբաժնի չափից մինչև 20 % ավել օգտագործվող 334,5 քմ հողամասի նկատմամբ ճանաչել նրանց սեփականության իրավունքը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականաշնորհված՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, գ․ Գնդեվազ, 5-րդ փողոց 5-րդ փակուղի N 3։
4․ Սույն որոշման 2-րդ կետում նշված 334,5 քմ հողամասը բնակավայրի հողերի օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
5. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արարատ Կոլյայի Մարգարյանին և Գարուն Նորիկի Նիկոլայանի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: