Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝ 1. Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 3-Ա և 2023 թվականի ապրիլի 21-ի N 39-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 100-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման հավելվածում՝
1) «ԶԱՏԻԿ» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում՝
ա. 3-րդ տողի «Դրույքի չափը (դրամ)» և «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակներում «130000» թիվը փոխարինել «223520» թվով,
բ. 11-րդ տողի «Դրույքի չափը (դրամ)» սյունակում «119000» թիվը փոխարինել «195520» թվով, իսկ «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «59500» թիվը փոխարինել «97760» թվով,
գ. «Ընդամենը» տողի «Դրույքի չափը (դրամ)» սյունակում «3327920» թիվը փոխարինել «3497960» թվով, իսկ «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «5293220» թիվը փոխարինել «5425000» թվով:
2) «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում՝
ա. 3-րդ տողի «Դրույքի չափը (դրամ)» սյունակում «130000» թիվը փոխարինել «175520» թվով, իսկ «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «32500» թիվը փոխարինել «43880» թվով,
բ. 14-րդ տողի «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «119000» թիվը փոխարինել «59500» թվով,
գ. «Ընդամենը» տողի «Դրույքի չափը (դրամ)» սյունակում «1996920» թիվը փոխարինել «2042440» թվով, իսկ «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «1237260» թիվը փոխարինել «1189140» թվով:
3) «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում՝
ա. «Վարչական մաս» հատվածի 6-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակում «1» թիվը փոխարինել «1,5» թվով, «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «221206» թիվը փոխարինել «331809» թվով, «Ընդամենը» տողի «Հաստիքային միավորը» սյունակում «11,5» թիվը փոխարինել «12» թվով, իսկ «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «2174328» թիվը փոխարինել «2284931» թվով:
բ. «Ըմպելասրահի տարածքի սպասարկում» հատվածի 2-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակում «1,5» թիվը փոխարինել «1» թվով, «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «178500» թիվը փոխարինել «119000» թվով, «Ընդամենը» տողի «Հաստիքային միավորը» սյունակում «3» թիվը փոխարինել «2,5» թվով, իսկ «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «357000» թիվը փոխարինել «297500» թվով,
գ. «Համայնքի կանաչ գոտիների, քաղաքային զբոսայգիների սպասարկում, բարեկարգում» հատվածի 4-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակում «5,5» թիվը փոխարինել «5» թվով, «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «654500» թիվը փոխարինել «595000» թվով, «Ընդամենը» տողի «Հաստիքային միավորը» սյունակում «11,5» թիվը փոխարինել «11» թվով, իսկ «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «1506706» թիվը փոխարինել «1447206» թվով,
դ. «Ընդհանուրը» տողի «Հաստիքային միավորը» սյունակում «71,5» թիվը փոխարինել «71» թվով, իսկ «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «10253410» թիվը փոխարինել «10245013» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ից: |