«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն, 1994 թվականի սեպտեմբերի 28-ի N 462 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2002 թվականի հուլիսի 25-ի N 1101-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ կատարելու մասին» N 1023-Ն որոշումը՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 24-ի «Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին» N 26-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման 1-ին կետի աղյուսակի նախավերջին տողում «500 000» թիվը փոխարինել «1 250 000» թվով, վերջին տողում «400 000» թիվը փոխարինել «985 000» թվով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |