Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 15
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

14 դեկտեմբերի 2023 թվականի N 15

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՈՒ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒ

Հանրային քննարկման է ներկայացվում Ջերմուկ համայնքի ավագանու «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՈՒ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագիծը։

Ջերմուկ համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերը և Ջերմուկ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Ելնելով այն հանգամանքից, որ համայնքը սոցիալ-տնտեսական առումով համաչափորեն զարգացած չի, ուստի սահմանվել է  «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված գոտիավորում:

     Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և 12-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2024 թվականի համար, տեղական տուրքերի սահմանված դրույքաչափերը հաշվարկվել են գործակիցներով գյուղական բնակավայրերում հաշվարկվել են 0.5 գործակցով, քաղաքային բնակավայրում՝ 0.75 գործակցով, բացառությամբ «Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի» 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, որոնց պարագայում հաշվարկները կատարվել են 0,գործակցով՝ հաշվի առնելով բնակավայրերի լեռնային և բարձրլեռնային լինելու հանգամանքը։

     Փոփոխությունն են կատարվել տեղական վճարների որոշ տեսակների  հաշվարկման սկզբունքների, ըստ այդմ, դրույքաչափերի մեջ։ Մասնավորապես՝

ա/ գյուղական բնակավայրերում ջրմուղ–կոյուղու ծառայությունների մատուցումը սահմանվել է ըստ յուրաքանչյուր ընտանիքի շնչերի քանակի (ջրմուղ–կոյուղու ծառայությունները մատուցողը համայնքն է, նախորդող տարիներին ավագանու սահմանած դրույքաչափը ըստ ծավալի էր, մինչդեռ համայնքի կողմից ջրաչափերի տեղադրումը և ծախսված կամ հեռացված ջրի հաշվարկային մեծությունը որոշելը հնարավոր չէ իրագործել առանց ջրաչափի, որի հետևանքով ծառայությունը մատուցվում էր, սակայն  դրա դիմաց գանձվելիք վճարի չափը որոշելու անհնարինությամբ պայմանավորված եկամուտ չի գանձվել։)

 

բ/ անասնաբույժի ծառայությունների դիմաց գանձվող վճարը սահմանվել է ըստ տնտեսությունների ունեցած անասնագլխաքանակի՝ անկախ այն հանգամանքից՝ անասունը բուժման կարիք ունի, թե՝ ոչ։(քանի որ բժշկական միջամտությունները հաճախ անհետաձգելի ու հրատապ են լինում, բժիշկը ծառայություն մատուցելը չի ուշացնում, բայց գյուղացին հաջորդիվ «թերանում է» վճարել՝ այդպիսով բյուջեի եկամտային մասում այս առումով եկամուտ չի գրանցվում):

Կարծիքներ և առաջարկություններ ստանալու ակնկալիքով ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ իրականացվում է սույն կայքով:

2023 թ. դեկտեմբերի 15-ից  դեկտեմբերի 26-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:

Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8։



Կից փաստաթղթեր՝
(18.23 Կբ)
(75.00 Կբ)
(15.18 Կբ)
(22.94 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner