Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի մարտի 11-ի N 425-Ա հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետը՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 10-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 18-Ա որոշման գործողությունը մասնակի դադարեցնել N 11 և N 12 հավելվածների մասով՝ ուժը կորցրած ճանաչելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի՝ 3․1-4 և 3․1-5 ծածկագրերով պաշտոնների անձնագրերը։
2․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 26-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության նոր պաշտոնների (ծածկագրեր՝ 3.1-7 եվ 3.1-8) անձնագրերը հաստատելու մասին» N 60-Ա որոշման գործողությունը մասնակի դադարեցնել N 1 հավելվածի մասով՝ ուժը կորցրած ճանաչելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի 3․1-7 ծածկագրով պաշտոնի անձնագիրը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 26-ին։