Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, հաշվի առնելով «Նաիրյան հրաշք» առողջարանային կենտրոն ՍՊ ընկերության տնօրենի դիմումը (մտից 1395, 28․08․2024 թ․)՝ որոշում եմ՝
1. Կողմերի համաձայնությամբ, վաղաժամկետ` ս/թ օգոստոսի 31-ից, լուծել Ջերմուկի քաղաքապետի և «Նաիրյան հրաշք» առողջարանային կենտրոն ՍՊ ընկերության միջև 2004 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված Ջերմուկ քաղաքի Ձորի լողավազանին հարակից Արփա գետի աջակողմյան տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 4748 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: