Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1․ Համաձայնություն տալ «Ջերսան» ՍՊ ընկերության կողմից նվիրատվության գործարքի կնքմամբ Ջերմուկ համայնքին սեփականության իրավունքով օտարվող 0,06821 հա և 0,074 հա մակերեսներով հողամասերը ժամանակավորապես «Արդշինբանկ» ՓԲԸ–ում գրավի առարկա մնալուն՝ պայմանով, որ գրավի ազատման վճարները վճարելու է ՍՊ ընկերությունը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |