Համաձայն Հարկային օրենսգիրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասերի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 30-ի «Ջերմուկ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշմամբ՝
1․ Արտոնություն սահմանել՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Սոֆյա Սամսոնի Հակոբյանին (գրանցման հասցեն՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան փողոց, շենք 12, բնակարան 15, ՀԾՀ՝ 5112580445) ազատելով սեփականության իրավունքով պատկանող Toyota Camry 2.5 մակնիշի 07 LL 977 պետհամարանիշով ավտոմեքենայի փոխադրամիջոցի գույքահարկից՝ հաշվի առնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված անձի ընտանիքի անդամ՝ ծնող լինելու հանգամանքը։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված արտոնությունը կիրառվում է ս/թ մայիսի 1-ից մինչև հարկման օբյեկտի նկատմամբ Սոֆյա Սամսոնի Հակոբյանի սեփականության իրավունքի դադարելը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։