Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2024 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ՝
1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Ջերմուկ համայնքի՝ ստորև ներկայացվող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը՝
ա) «Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի ոռոգման ցանցի ընդլայնում» սուբվենցիայի ծրագիր,
բ) «Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի հանդիսությունների սրահի հիմնանորոգում, Կեչուտ գյուղի բակային տարածքի աստիճանների և հենապատի կառուցում, Գնդեվազ գյուղի գերեզմանատուն տանող աստիճանների կառուցում» սուբվենցիայի ծրագիր։
2. ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման» կարգին համապատասխան կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ծրագրերի ֆինանսավորման հայտերի ամբողջական փաթեթները։
3. Սահմանել, որ ծրագրերի ներկայացման համար համայնքի 2024 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ կնախատեսվեն դրանք իրականացնելու և համայնքի կողմից ներդրում կատարելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: