|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հուլիսի 2019 թվականի N 58-Ա |
«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ N 1 ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետով, «Ջերմուկ համայնքի արվեստի N 1 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 2.5 և 3.8.5 կետով, հիմք ընդունելով կազմակերպության տնօրեն Արմեն Խուրշուդյանի` Ջերմուկ համայնքի ղեկավարին ուղղված գրությունը՝ 1. Համաձայնություն տալ Ջերմուկի համայնքապետարանի սեփականությունը հանդիասցող (հիմք՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 0101582) Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 6 հասցեում գտնվող «Ջերմուկ համայնքի արվեստի N 1 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դասասենյակները ուսումնական տարվա ավարտից հետո՝ հուլիս և օգոստոս ամիսներին, վերակահավորելու և ըստ անհրաժեշտության վարձակալության տրամադրելու՝ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ամսական վարձավճարի չափը սահմանելով 75000 (յոթանասունհինգ հազար) դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից |
Կողմ -6 ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|