Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ՝ 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Ջերմուկ համայնքի՝ ստորև ներկայացվող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը՝
ա) «Ջերմուկ քաղաքում այգիների, պուրակների կառուցում / բարեկարգում»,
բ) «Ջերմուկ քաղաքի Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ Եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերի լուսավորության իրականացում»,
գ) «Ջերմուկ համայնքում հասարակական շենքերի կառուցում / հիմնանորոգում»,
դ) «Ջերմուկի համայնքապետարանի և ենթակա կառույցների համար գույքի ձեռք բերում»:
2. ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման» կարգին համապատասխան կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա»–ից «դ» ենթակետերում նշված ծրագրերի ֆինանսավորման հայտերի ամբողջական փաթեթները։
3. Սահմանել, որ ծրագրերի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված դրանք իրականացնելու և համայնքի կողմից ներդրում կատարելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |