Ջերմուկ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Ջերմուկի համայնքապետարանը կազմակերպում է հանրային քննարկում 2024 թվականի փետրվարի 21-ին Ջերմուկի համայնքապետարանի երկրորդ հարկում և համացանցային կայքի միջոցով:
Ձեր քննարկմանն է ներկայացվում Ջերմուկ համայնքի 2024 թվականի Մասնակցային բյուջետավորման ծրագրերն ըստ ոլորտների:
Ձեր կողմից առաջարկվող ծրագրերն ու միջոցառումները, որոնք ներառված չեն համայնքի զարգացման հնգամյա, միջնաժամկետ ծախսերի ծրագրերում, համացանցային կայքի միջոցով կարող եք նշել առաջարկություններ կարծիքներ դաշտում՝ հիմնավորելով դրանց կատարման անհրաժեշտությունն ու կարևորությունը, որոնց վերլուծության և ամփոփման հիման վրա նախագծում կարող են կատարվել լրամշակումներ ներկայացված ծրագրերի համար և լրացումներ՝ նոր ծրագրերի մասով:
Կարծիքները, առաջարկություններն ու առարկությունները կարող եք ներկայացնել մինչև ս/թ փետրվարի 20 -ը՝ նաև գրավոր՝ Ջերմուկի համայնքապետարան ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեով կամ ուղարկելով info@jermukcity.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը։