«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան
1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի 18-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Տեղական տուրքի արտոնություն սահմանելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.2. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացում կատարելու համար Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.3. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.4. Դրամական հատկացումներ կատարելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մ. Առաքելյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: