Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն և 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 88-Ն որոշումների, հաշվի առնելով Նորիկ Նիկոլայի Կարապետյանի դիմում-հայտը (մտից՝ 1653, 2025 թվականի հոկտեմբերի 29)՝ որոշում եմ՝
1. Թույլատրել Նորիկ Նիկոլայի Կարապետյանին 2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցից սկիզբ առնող՝ դեպի ըմպելասրահ գնացող ճեմուղուն («Օլիմպիա» առողջարանի դիմաց) հարակից հատվածում, ըստ ներկայացված էսքիզի, տեղադրելու արտաքին գովազդ (Թույլտվություն N 65):
2. Նորիկ Նիկոլայի Կարապետյանը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031484 հաշվեհամարին յուրաքանչյուր ամիս մուծել 1 125 (հազար հարյուր քսանհինգ) դրամ տեղական տուրք 1 քմ-ի համար` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Նիկոլայի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: