«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ 1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական՝ 2023 թվականի մարտի 17–ի նիստի հետևյալ օրակարգը.
1․1․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․2․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս․ Վարդանյան
1․3․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս․ Վարդանյան
1․4․ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղուց սկսվող փողոցը համարակալելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․5․ Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին․
զեկ․ համայնքի ղեկավար Վ․ Արսենյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |