Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 12-ի N 3 արձանագրության՝ որոշում եմ՝
1. Հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ղեկավարին կից գործող խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի եզրակացությունը՝ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի՝ արդեն չափահաս դարձած բնակիչ Անի Արմենի Հարությունյանի (ծնված` 2007 թվականի փետրվարի 2-ին) նկատմամբ սահմանված հոգաբարձությունը դադարեցնել և հոգաբարձու Ռոզա Սարգսի Հարությունյանին ազատել հոգաբարձուի պարտականությունների կատարումից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոզա Սարգսի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: