«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետին համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» 698-Ն որոշման հավելված N 2-ի 39-րդ կետի 1-ին ենթակետը՝ 1․ Հաշվի առնելով, որ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում գտնվող 10-016-0201-0112 և 10-016-0201-0102 կադաստրային ծածկագրերով, համապատասխանաբար՝ 0,77781 հա և 0,6041 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերի (հողատեսքը՝ վարելահող) նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, և կադաստրային քարտեզում դրանք սխալմամբ ներկայացված են որպես քաղաքացու անվամբ հաշվառված հողամասեր՝ առկա անճշտությունն ուղղելու նպատակով նշված հողամասերը ճանաչել որպես Ջերմուկ համայնքի սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: |